19 սեպտեմբերի 2020 - 10:56 AMT
ՌԴ-ն սկսում է թռիչքները դեպի ԵԱՏՄ երկրներ, բացի Հայաստանից

Ռուսաստանը սեպտեմբերի 21-ից վերսկսում է թռիչքները Եվրասիական տնտեսական միության երեք երկրի՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի հետ, Հայաստանի հետ ավիահաղորդակցությունը դեռ չի վերսկսվում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

ԵԱՏՄ կազմում են ՀՀ-ն, ՌԴ-ն, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը։

Սեպտեմբերի 27-ից ՌԴ-ն նաև կվերսկսի միջազգային թռիչքները Հրվ. Կորեայի հետ։ Դեպի Սեուլ թռիչքները կիրականացվեն շաբաթը մեկ։

Հրվ. Կորեան չի փակել երկրի օդային տարածքը կորոնավիրուսի համավարակի պատճառով, սակայն պակասել են թռիչքները՝ վարակի և աշխարհում ավիահաղորդակցության սահմանափակման պատճառով։

ՌԴ-ում սեպտեմբերի 21-ից կդադարեցվեն տարբեր երկրներից քաղաքացիների մուտքը Ռուսաստան ապահովող թռիչքները։ «Աերոֆլոտը» համավարակի ընթացքում նման 580 չվերթ է իրականացրել՝ տեղափոխելով 92,000 ուղևորի։