Վրաստանում կորոնավիրուսի դեպքերը շարունակում են աճել, սեպտեմբերի 19-ի դրությամբ 187 նոր դեպք է հայտնաբերվել։ Ապաքինվել 46 մարդ, մեկուսացված է 5850-ը։
Ըստ Stopcov.ge հարթակի՝ երկրում ընդհանուր վարակվել է 3306 մարդ, առողջացել է 1481-ը, մահացել՝ 19։
Արտերկրից Վրաստան է վերադարձել վարակված 41 քաղաքացի։
Ավելի վաղ վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել էր, որ Վրաստանում սկսվում է կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքը, սակայն խուճապի պատճառներ չկան։ Վրաստանում կորոնավիրուսի համաճարակային իրավիճակի վատթարացման կապակցությամբ մի շարք սահմանափակումներ են գործելու՝ սեպտեմբերի 10-ից արգելվել են հարսանիքները, հանդիսությունները, ծիսական զանգվածային միջոցառումները։