19 սեպտեմբերի 2020 - 15:04 AMT
Մինչ վարորդը քնած էր, ավտոպիլոտով աշխատող Tesla-ն փախչում էր ոստիկանությունից

Կանադայում Tesla Model S-ն ավտոպիլոտի կառավարմամբ փորձել է թաքնվել ոստիկանությունից։ Վարորդն ու ուղևորն այդ ժամանակ քնած էին։

Զգոն քաղաքացիներն ահազանգել են ոստիկանություն և ասել, որ մայրուղով մեծ արագությամբ մեքենա է ընթանում, որի ղեկին ոչ ոք չկա, գրում է Secretmag-ը։

Պարեկային ծառայությունը հայտնաբերել է կասկածելի ավտոմեքենան և փորձել կանգնեցնել, սակայն էլեկտրամոբիլն ավելացրել է արագությունը 140-ից մինչև 150 կմ ժամում։ Մինչդեռ թույլատրելի արագությունը 110 կմ/ժ էր։

Tesla-ի 20-ամյա վարորդին այժմ դատելու են վտանգավոր իրավիճակ ստեղծելու համար։