21 սեպտեմբերի 2020 - 12:32 AMT
Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայոց եռագույնով

Վրաստանում Հայաստանի անկախության օրվա՝ սեպտեմբերի 21-ի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայկական եռագույնով։

Այս մասին հայտնել է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը ֆեյսբուքյան էջում և կցել լուսանկարներ։

ՀՀ անկախությունը օրը նշվում է սեպտեմբերի 21-ին. 1991 թվականի հենց այդ օրը հայ ժողովուրդն անկախության հանրաքվեի ժամանակ կողմ քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալուն: