12 փետրվարի 2009 - 20:54 AMT
Վլադիմիր Պոզներ. Ես չեմ հասկանում Թուրքիայի համառությունը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում
«Ես բոլորովին չեմ հասկանում Թուրքիայի համառությունը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում եւ հասկանում եմ Հայաստանի դիրքորոշումը: Ավելին, ես հասկանում եմ Ամերիկայի հնդկացիների համառությունը, որոնք պահանջում են, որ ճանաչվի հնդկացիների ցեղասպանությունը»,-հայտարարել է հայտնի ռուսաստանցի հեռուստալրագրող Վլադիմիր Պոզները: Նրա խոսքերով, կան փաստեր, որ 1915թ. հանցագործություն է կատարվել: «Այն չի կարելի հավասարեցնել Հոլոքոսթին, քանի որ Հոլոքոսթը որոշակի գաղափարախոսության արդյունք է, որի նպատակն էր բոլոր հրեաների ոչնչացումը: Սակայն որ դա Ցեղասպանություն էր, ինձ համար ակնհայտ է, ես չեմ հասկանում, թե ինչու է Թուրքիայի համար այդքան բարդ դա ճանաչել, առավել եւս, երբ այդքան տարի է անցել»,-հայտարարել էր ռուսաստանցի լրագրողը, հաղորդում է 1news.az-ը: