25 սեպտեմբերի 2020 - 14:00 AMT
Վրաստանում Covid-19-ի 265 նոր դեպք է գրացնվել

Սեպտեմբերի 25-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի ռեկորդային թվով նոր դեպքեր են հաստատվել՝ 265։ Սա ամենամեծ ցուցանիշն է երկրում պանդեմիայի համավարակի բռնկումից ի վեր։

Նախորդ հակառեկորդը գրանցվել էր նախորդ օրը՝ սեպտեմբերի 24-ին, երբ 259 նոր դեպք էր գրանցվել։

Ըստ հիվանդության մշտադիտարկման StopCov պաշտոնական կայքի, երկրում ընդհանուր առմամբ գրանցվել է 4664 վարակակիր, որից 1759-ն ապաքինվել է, 26-ը՝ մահացել։

Փաստացի բուժվում է 2903 հիվանդ։

Կարանտինում 5390 մարդ կա։

Աջարիան շարունակում է առաջատարը մնալ վիրուսով վարակվածների քանակով՝ 265 նոր դեպքից 165-ն Աջարիայում է գրանցվել։

Վրաստանում զանգվածային հարսանիքները, հուղարկավորություններն ու հոգեհանգիստներն արգելվել են։ Երկրի մեծ քաղաքներում դպրոցների բացումը հետաձգվել է մինչև հոկտեմբերի 1-ը՝ սեպտեմբերի 15-ից դասերն առցանց են ընթանում։ Կորոնավիրուսի տարածման համաճարակային իրավիճակի վատթարացում Վրաստանում նկատվում է սեպտեմբերի սկզբից։