13 փետրվարի 2009 - 17:23 AMT
Հայաստանի եւ Ռուսաստանի Գլխավոր դատախազությունների միջեւ ստորագրվել է համագործակցության մասին հուշագիր
Փետրվարի 13-ին Երեւանում ՀՀ եւ ՌԴ գլխավոր դատախազությունների միջեւ ստորագրվել է 2009-2011 թթ. համագործակցության հիմնական ուղղությունների մասին Հուշագիր: Այն ստորագրեցին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը - ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան:

Փաստաթղթի համաձայն՝ 2009-2011թթ կողմերի համագործակցության առաջնային ուղղություններ են լինելու դատախազության գործունեությունը քրեաիրավական ոլորտից դուրս, մարդու - քաղաքացու իրավունքների - ազատությունների պաշտպանությունը; կաշառակերության կանխարգելումը; պայքարը ահաբեկչության, անդրազգային կազմակերպված հանցագործությունների, մարդկանց առ-տրի, զենքերի,թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի - նրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ; միջազգային պայմանագրերի կատարումը հանձնման, քրեական գործերով իրավական օգնություն ցուցաբերելու, ինչպես նա- հանցավոր ճանապարհով եկամուտների հայտնաբերման, առգրավման, բաժանման - բռնագրավման հարցերը:

Հուշագիրը իրավական օգնություն է ենթադրում քրեական գործերին եւ հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտների հայտնաբերման եւ բռնագրվաման հարցերում, հաղորդում է ՀՀ Գլխավոր դատախազության մամլո ծառայությունը: