25 սեպտեմբերի 2020 - 18:56 AMT
Charlie Hebdo-ի խմբագրության նախկին շենքի մոտ ահաբեկչություն է եղել

Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական ամսագրի խմբագրության նախկին շենքի մոտակայքում 4 անցորդ է դանակահարվել: Իրավապահները հանցագործությունը քննում են որպես ահաբեկչություն։ Ավելի վաղ ամսագիրը վերահրապարակել էր Մուհամմադ մարգարեի ծաղրանկարները, որոնք պատճառ էին դարձել 2015 թվականի ահաբեկչությանը։

La Parisien-ի փոխանցմամբ՝ թաղամասը, որտեղ պատահել է դեպքը, շրջափակված է ոստիկանների կողմից։ Նախնական տեղեկություններով՝ մինչև 4 մարդ է վիրավորվել։ Հանցագործները փախել են, ոստիկանները հայտնաբերել են 2 կասկածյալի։

Բնակիչներին խորհուրդ է տրվել չլքել իրենց տները։ Ոստիկանները փորձում են պարզել հանցագործության կապն ամսագրի հետ։

2015-ի հունվարի 7-ին ահաբեկիչները հարձակվել էին Charlie Hebdo-ի փարիզյան խմբագրության վրա: 12 մարդ էր զոհվել, իսլամիստների գրոհը վրեժ էր Մուհամմադ մարգարեի ծաղրանկարի համար: