26 սեպտեմբերի 2020 - 11:07 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 429 նոր դեպք կա և 3 մահ

Հայաստանում սեպտեմբերի 26-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 49,072-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 429-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Մահվան 3 դեպք է գրանցվել, 1-ը՝ կորոնավիրուսից, 2-ն՝ այլ պատճառով, երբ հիվանդի մոտ կորոնավիրուս է հաստատվել, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 948 դեպք կա, այլ պատճառով՝ 295։

Ապաքինվել է ևս 175 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 43,576 է, փաստացի բուժվողներինը՝ 4253։

Մեկ օրում թեստավորվել է 4289 մարդ։ Ընդհանուր առմամբ, 280,366 թեստ է արվել։