27 սեպտեմբերի 2020 - 16:33 AMT
Ադրբեջանցի աղջկա հարցը՝ հարձակումից 2 օր առաջ․ «Իսկ դուք կսպանեի՞ք հայ երեխայի»

Ադրբեջանցի օգտատերերը սոցցանցերում միշտ աչքի են ընկել հայատյաց վարքով և չեն թաքցրել ատելությունն ու ագրեսիան իրենց գրառումներում և մեկնաբանություններում՝ հասցեագրված հայերին ու այն ամենին, ինչ կապ ունի Հայաստանի և Արցախի հետ։

Ադրբեջանի հայատյաց քաղաքականության ևս մեկ դրսևորում է այն փաստը, որ ադրբեջանցի օգտատերերը սոցցանցերում քննարկում են հայ երեխա սպանելու թեման։ Այդպես, օգտատերերից մեկը (ի դեպ՝ երիտասարդ աղջիկ) սեպտեմբերի 25-ին Twitter-ում հարց էր տվել․«Իսկ դուք կսպանեի՞ք հայ երեխայի»։

Այսօրվա դրությամբ գրառումն արդեն հեռացվել է, սակայն հայ օգտատերերը հասցրել են այն նկատել և պահպանել։