27 սեպտեմբերի 2020 - 18:27 AMT
Ստեփանակերտի երկնքում ադրբեջանական անօդաչու սարք է խոցվել

Արցախի Պաշտպանության բանակը հրապարակել է ԱԹՍ-ի խոցման տեսագրությունը։

Սա՝ հաշվի առնելով ավելի վաղ հրապարակած տեղեկությունները, խոցված 17-րդ ԱԹՍ-ն է․ դրանցից մեկը խոցվել է ՀՀ ուղղությամբ, ՀՀ ԶՈւ կողմից։

Բացի այդ՝ խոցվել են տանկեր, ՀՄՄ-ներ ու ինժեներային տեխնիկա, նաև՝ ուղաթիռներ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։