28 սեպտեմբերի 2020 - 09:46 AMT
Ադրբեջանի 27 զոհի անուն է ճշտվել, դիերի նոր տեսանյութ կա

Հրապարակվել են ադրբեջանցի այն 27 զոհի անունները, որոնք հաջողվել է անվանապես հավաքել բաց աղբյուրներից, հայտնում է «Ռազմինֆոն»։

Ցուցակը կազմելիս կայքն օգտվել է սոցիալական ցանցերում հայտնված տեղեկություններից և Արցախի պաշտպանության բանակի հրապարակած տեսանյութերից, որոնցում երևում են ադրբեջանցի զինծառայողների դիակներ։

Մասնավորապես, ճշտվել են հետևյալ անունները․

1․փոխգնդապետ Շիրվանով Մեհման Միրազիզ օղլու (Mehman Mirəziz oğlu Şirvanov)։ Լենքորանի բնակիչ, 40 տարեկան;

2․սպա Քազիմով Էմին Ֆարման օղլու (Kazımov Emin Fərman oğlu)։ Ծնված՝ 1987թ․;

3․ավագ լեյտենանտ Հուսեյնով Զաուր (Zaur Hüseynov)։ Մասալլը շրջանի Հիշքադարա գյուղի բնակիչ;

4․ավագ լեյտենանտ Թաբրիզ Ռասուլզադե (Təbriz Rəsulzadə)

5․ավագ լեյտենանտ Հաջիև Իսմեթ Շյոլաթ օղլու (Hacıyev İsmət Şölət oğlu)։ Ղուբայի բնակիչ;

6․ենթասպա Բաբաև Մուրադ (Babayev Murad)։ Ջալիլաբադի շրջանի բնակիչ;

7․պայմանագրային Շահլար Վալիև (Şahlar Vəliyev);

8․պայմանագրային, շարքային Դեմիրով Հասան Թուրան օղլու (Həsən Turan oğlu Dəmirov);

9․շարքային Հասանով Հուսեյն Վահիմ օղլու (Hüseyn Vahim oğlu Həsənov), Ուջարի շրջանի Չիյնի գյուղի բնակիչ, 19 տարեկան;

10․շարքային Աքբարով Գալիբ Աբդյուլ օղլու (Əkbərov Qalib Əbdül oğlu)։

11․Լենքորանի Քարգալան գյուղի բնակիչ, 18 տարեկան; շարքային Աթաև Նիջաթ Հաբիլ օղլու (Atayev Nicat Habil oğlu)

12․շարքային Սաֆարալիև Ռեշադ Ֆարման օղլու (Səfərəliyev Rəşad Fərman oğlu)։ Խաչմազի շրջանի բնակիչ, 2001թ․ ծնված;

13․շարքային Խուդաև Յաշար Ալի օղլու (Xudayev Yaşar Əli oğlu);

14․Ահմեդով Զամիգ Չինգիզ օղլու (Zamiq Çingiz oğlu Əhmədov)

15․Մամմադով Էլմիր Արզու օղլու (Məmmədov Elmir Arzu oğlu); Սալյանի շրջանի բնակիչ, 21 տարեկան;

16․Գանթաև (կամ Գորադաև) Օմեր Շամիլ օղլու (Qantayev Ömər Şamil oğlu); Բայլականի բնակիչ;

17․Բաբաև Ալլահվերդի (Allahverdi Babayev)։ Մինգեչաուրի բնակիչ, 1989թ․ ծնված;

18․Ահմադով Էլմադդին Ուղուր օղլու (Əhmədov Elməddin Uğur oğlu);

19․Գարդաշ Ալխաս Միրխաս օղլու (Qardaş Alxas Mirxas oğlu)։ Ջալիլաբադի շրջանի Հազաբադ գյուղի բնակիչ։

20․կապիտան Ալաքբարլի Ա. Ա. (Ələkbərli Ə. Ə.), (անունն անհայտ է);

21․Էլգյուն Յադուլլա օղլու Յունուսով (Elgün Yadulla oğlu Yunusov): Բայլականի բնակիչ, ծնված՝ 1986 թ.;

22․Խալիլով Էլնուր Ռամիզ օղլու (Xəlilov Elnur Ramiz oğlu): Բայլականի բնակիչ, ծնված՝ 1990 թ.;

23․Հյուսեյնով Մահամմադ Գիյաս օղլու (Hüseynov Məhəmməd Qiyas oğlu): Գյանջայի բնակիչ, ծնված՝ 2001 թ.:

24․կրտսեր սերժանտ Բաբազադե Մ․ Ջ․

25․լեյտենանտ Զեյնալով Զ․

26․շարքային Օսմանով Ն․ Ա․։

27․Նաղիև Ֆարիդ (Nağıyev Fərid)։ Ծնված 1995թ․։ Դատելով համացանցում տարածված Նաղիևի լուսանկարից, կարելի է ենթադրել, որ նա կամ հատուկջոկատային է եղել կամ հետախուզության զինծառայող;

Հայկական կողմը հայտնել էր, որ սեպտեմբերի 27-ի գիշերվա դրությամբ իրենց հայտնի է ադրբեջանցի 200 սպանվածի մասին:

ՊԲ-ն հրապարակել է բախումներում զոհված ադրբեջանցի զինվորների դիերը պատկերող նոր տեսանյութ: Հրապարակված կադրերը 18+ անձանց համար են նախատեսված։

Զգուշացում. հոլովակում արյունոտ կադրեր են, թույլ նյարդեր ունեցողներին խորհուրդ չի տրվում դիտել: