29 սեպտեմբերի 2020 - 19:36 AMT
Վարդենիսի թիրախավորման կադրեր են հրապարակվել

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեսյբույան իր էջում ներկայացրել է Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքների թիրախավորման կադրերը։

Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել ՀՀ ԶՈւ Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ։ Վարդենիսում քաղաքացիական ավտոբուսն է այրվել ադրբեջանական հարվածային ԱԹՍ-ի հարվածից։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Պաշտպանության բանակն ունի 80 զոհ։ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի կորուստներն անհամեմատ շատ են։