29 սեպտեմբերի 2020 - 21:35 AMT
Փաշինյանը զրուցել է Պուտինի հետ․ ՌԴ ղեկավարը խորը մտահոգված է ռազմական գործողություններով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց է ունեցել ու մանրամասն անդրադարձել Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով տեղի ունեցող զարգացումներին:

«ՌԴ նախագահը խոր մտահոգություն է հայտնել շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ և կարևորել հրադադարի ռեժիմի պահպանումն ու ապաէսկալացիայի ուղղությամբ քայլերի իրականացումը»,-հայտնում են վարչապետի պաշտոնական կայքից։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 84 զոհ կա: ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի կորուստներն անհամեմատելի շատ են։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։