16 փետրվարի 2009 - 13:42 AMT
ԱՄՆ-ն ռազմակայաններ չի տեղակայի Վրաստանում
Վաշինգտոնը չի պատրաստվում իր ռազմակայանները տեղակայել վրացկան տարածքում: Այդ մասին Մոսկվայում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բըրնսը:

Ինչ վերաբերում է Հարավային Օսեթիայում ու Աբխազիայում ռուսական ռազմակայանների տեղակայմանը, ապա Բըրնսին, իր խոսքերով, այդ մասին ոչինչ հայտնի չէ: «Եթե դա ճիշտ է, դա կհակասի այն համաձայնագրերին, որոնք Ռուսաստանը ստորագրել է անցյալ տարվա օգոստոս-սեպտեմբերին Ֆրանսիայի նախագահի հետ»,-նշել է ամերիկացի դիվանագետը, ի նկատի ունենալով Մեդվեդեւ-Սարկոզի ծրագիրը:

Բըրնսն ընդգծել է նաեւ, որ միջազգային հանրության մեծ մասը համաձայն չէ Ռուսաստանի հետ Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի կարգավիճակի հարցում, հաղորդում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը: