30 սեպտեմբերի 2020 - 13:28 AMT
Սպանված ադրբեջանցիների ևս 35 անուն է հրապարակվել

Սպանված ադրբեջանցիների ևս 35 անուն է հայտնի դարձել, որոնք, գումարելով նախկին երկու ցուցակին, ընդհանուր դառնում են 82, տեղեկացնում է Razm.info-ն։

Նշվում է, որ սոցցանցերում ադրբեջանցիների գրառումները գնալով ավելանում են։

1․ Գյոզալով Խալիդ Հասան օղլու-ավագ լեյտենանտ, Պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) օդաչու, ծնված՝ 1996 թ., Բիլասուվարի շրջանի Աշաղը Ջյուռալի գյուղի բնակիչ

Սեպտեմբերի 29-ին հայտնի էր դարձել ՊՍԾ ևս մեկ սպանված օդաչուի մասին՝ Ղասիմով Աբբաս Ռզա օղլուն։ Վերջինս սպանվել էր սեպտեմբերի 27-ին։ Ելնելով այն հանգամանքից, որ նա ՊՍԾ-ից էր, ենթադվել էր, որ սեպտեմբերի 27-ին հայկական կողմի խոցած ուղղաթիռներից առնվազն մեկը Մի-17 է եղել, քանի որ ՊՍԾ-ն այժմ այդ մոդելի ուղղաթիռներ է շահագործում։ Հավանական տարբերակ է, որ Գյոզալով Խալիդը և Ղասիմով Աբբասը եղել են նույն ուղղաթիռի անձնակազմում, սակայն չի բացառվում նաև, որ նրանք խոցված երկու տարբեր ուղղաթիռի օդաչուներ լինեն։

2. Ալմամմադով Էմին, ծնված 1989 թ., Շամքոր քաղաքի բնակիչ

3. Հասանով Ագիլ Նոֆալ օղլու-լեյտենանտ, 24 տարեկան, սպանվել է սեպտեմբերի 28-ին

4. Գուրբանով Ռամիլ Սուդեյիֆ օղլու

5. Գասըմով Ֆաիգ Գաչայ օղլու-փոխգնդապետ, Սումգայիթ քաղաքի բնակիչ: Սպանվել է սեպտեմբերի 28-ին, Ադրբեջանի ազգային հերոս Հասանգուլու Գասըմովի հարազատ եղբայրն է

6. Մամմադով Էլջան Զյոհրաբ օղլու-ենթասպա

7. Իբրահիմխելիլով Սոյխան Էլդենիզ օղլու-Աղդաշի շրջան Աղզիբիր գյուղի բնակիչ

8. Իլգար Բյուրջալիև-Գյանջայի շրջանի բնակիչ

9. Զիյա Սամադով-կապիտան, ռազմաբժիշկ, ծնված՝ 1987 թ., Մասալլը շրջանի բնակիչ

10․ Ջաֆարլի Ռյոյալ Իքրամ օղլու, ծնված՝ 1998թ․, Բայլականի բնակիչ

11․ Աբբասով Թողրուլ Բայրամ օղլու-30 տարեկան, Աղջաբեդիի Հաջըբեդելի գյուղից 12․ Ասադով Բախըշ Խալիգ օղլու, Աղդամի բնակիչ

13․ Բալաքիշիև Գարա Էմիրխան օղլու, Բայլականի բնակիչ

14․ Թաղըև Ալի, 20 տարեկան, Սալյանի շրջանի բնակիչ

15․ Սալահով Քյամիլ, Եվլախի բնակիչ, սպանվել է սեպտեմբերի 28-ին Թարթառի ուղղությամբ

16․ Ալլահվերդիև Ռյովշեն, ենթասպա, Աղջաբեդիի բնակիչ, սպանվել է սեպտեմբերի 28-ի գիշերը Ֆիզուլու ուղղությամբ

17․ Օրուջով Նեմեթ Աքբար օղլու լեյտենանտ, հուղարկավորվել է սեպտեմբերի 28-ին

18․ Հասանով Սերխան Հաբիլ օղլու, Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի բնակիչ, սպանվել է սեպտեմբերի 28-ին

19․ Ալիև Ֆարիդ Համլեթ օղլու, 19 տարեկան, Իսմայիլլի շրջանի Քյուրդմաշը գյուղի բնակիչ։ Սպանվել է սեպտեմբերի 28-ին

20․ Գաֆարով Սամեդդին Ռասիմ օղլու, ենթասպա, Իսմայիլլի շրջանի Գուբախալիլլի գյուղիբնակիչ։ Սպանվել է սեպտեմբերի 28-ին

21․ Էմին Մամմադով, ենթասպա, սպանվել է սեպտեմբերի 28-ի գիշերը՝ Ֆիզուլու ուղղությամբ

22․ Զամանով Մահամմադ Ռահման օղլու, Նախիջևանի բնակիչ, սպանվել է սեպտեմբերի 28-ին

23․ Աբբասով Աղբաբա, սպանվել է սեպտեմբերի 29-ին

24․ Բադալով Էլմադդին, 19 տարեկան, Ֆիզուլու շրջանի Քերիմբեյլի գյուղից։ Սպանվել է սեպտեմբերի 29-ին

25․ Ասթանլը Իգբալ-շարքային, ծնված՝ 1996 թ., Բիլասուվարի բնակիչ։ Սպանվել է սեպտեմբերի 29-ին

26․ Հյուսեյնով Աքբար, 19 տարեկան, Բաքվի բնակիչ։ Սպանվել է սեպտեմբերի 29-ին

27․ Մամմադով Ֆախրի Հաբիլ օղլու, Բաքվի բնակիչ, սպանվել է սեպտեմբերի 29-ին

28․ Մեջիդով Ագիլ Այդին օղլու, Թովուզի շրջանի բնակիչ, սպանվել է սեպտեմբերի 29-ին

29․ Իսմայիլով Ագիլ Էլի օղլու, ծնված՝ 1996 թ., Նախիջևանցի է, սպանվել է Թարթառի ուղղությամբ՝ սեպտեմբերի 29-ին

30․ Շիրալիև Ինթիգամ Բախտիյար օղլու, շարքային, ծնված՝ 1997 թ., Գյոյչայ շրջանի Փոթու գյուղի բնակիչ, սպանվել է սեպտեմբերի 29-ին

31․ Ալիև Բահրուզ Էլման օղլու, Բաքվի բնակիչ

32․ Մալիքով Ագիլ, կապիտան

33․ Վելիև Հիդի Բախթիյար օղլու, Գորանբոյի բնակիչ

34․ Քարիմլի Ռամին, Իմիշլիի շրջանի բնակիչ

35․ Ագաքիշիև Նուրան, 18 տարեկան, Բաքվի բնակիչ

Սպանված ադրբեջանցի զինծառայողների թիվը շարունակում է աճել։ Ավելի վաղ հրապարակվել էր ևս 47 սպանվածի անուն։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։