30 սեպտեմբերի 2020 - 14:34 AMT
47 մլն դրամ հայկական 4 ՏՏ ընկերությունից՝ Արցախին

Հայկական տեղեկատվական տեխնոլոգիաների համայնքն աջակցում է Արցախի առաջնագծում կռվող զինվորներին, ՏՏ ոլորտի 4 ընկերությունը՝ Krisp-ը, 10Web-ը, Simply-ն ու Zoomerang-ը միասին հաշված 47 մլն դրամի փոխանցում են կատարել։

Intothe.tech-ի փոխանցմամբ՝ Արցախին աջակցելու համար Krisp-ը 25 մլն դրամ է փոխանցել, 10Web-ն ու Simply-ն՝ 10-ական մլն դրամ, իսկ Zoomerang-ը 2 մլն դրամ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ անելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):