30 սեպտեմբերի 2020 - 15:21 AMT
ՊՆ․ Մի հրապարակեք զորահավաքի մասնակիցներին տեղափոխող տրանսպորտի կադրեր

ՀՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում ձեռնպահ մնալ առաջնագիծ մեկնող կամավորականներին և զորահավաքի մասնակիցներին տեղափոխող տրանսպորտային միջոցները տեսանկարահանելուց և այդ նյութերը համացանցում տեղադրելուց։ ՊՆ հայտարարությունը ֆեյսբուքյան իր էջում է տեղադրել Պն մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

Նշվում է, որ տրանսպորտային միջոցների տեսակը, գույնը, պետհամարանիշերը, շարժվելու ժամը և ուղղությունը կարևոր տեղեկություններ են հակառակորդի համար։

Հակառակորդն ուսումնասիրում է հայկական լրատվական դաշտն ու և սոցցանցերը, և վերցնում տվյալները, որոնք կարող են նպաստել իրենց ռազմական գործողությունների արդյունավետությանը:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):