30 սեպտեմբերի 2020 - 16:21 AMT
«Հայփոստը» ծանրոցներն անվճար կուղարկի զինվորներին

«Հայփոստը» ծանրոցներն անվճար կուղարկի զինված ուժերի զորքերին։

Զինվորներին իրային պարագաներով ծանրոցներ ուղարկել ցանկացողները կարող են ծանրոցներով մոտենալ «Հայփոստի» ցանկացած բաժանմունք և՝ նշելով ք. Երևան, Արցախի 61 հասցեն, անվճար ուղարկել ցանկացած քաշի և ծավալի ծանրոց:

«Հայփոստով» Արցախ ուղարկվող ծանրոցների սակագինը սահմանվել է 0 դրամ:

Անհրաժեշտ իրերի ցանկում անձնական հիգիենայի պարագաներ են՝ ատամի մածուկ, խոզանակ, օճառ, սափրվելու պարագաներ, զուգարանի թուղթ, ստերիլ բինտեր, քնապարկ, գուլպաներ և անդրավարտիք:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Զինված ուժերին նվիրատվություն կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ անելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):