30 սեպտեմբերի 2020 - 17:42 AMT
«Երևան Սիթին», «Սասը» ու «Նոր Զովքը» դադարեցնում են թուրքական ապրանքների վաճառքը

«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը դադարեցնում է թուրքական ապրանքների վաճառքը, նման հայտարարություն է արել նաև «Սաս» սուպերմարկետների ցանցը և «Նոր Զովքը»։

«Երևան Սիթիից» իրենց աջակցությունն են հայտնել զինվորներին ու նշել, որ սեպտեմբերի 30-ի դրությամբ վաճառում են միայն մասնաճյուղերում առկա մնացորդները:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Պատերազմի ողջ ընթացքում Թուրքիան անմիջական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին։

Արցախի զինված ուժերին նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):