30 սեպտեմբերի 2020 - 18:20 AMT
Մոսկովյան կինոփառատոնի ծրագրից հանվել է Արցախյան պատերազմի ն նվիրված «Դրախտի դարպասները» ֆիլմը

Մոսկովյան միջազգային կինոփառատոնի ոչ մրցույթային ծրագրից հեռացվել է Արցախյան պատերազմին նվիրված՝ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասները» ֆիլմը։ Ըստ փառատոնի ծրագրային ղեկավար Կիրիլ Ռազլոգովի` նպատակը հայ և ադրբեջանական համայնքների միջև բախումներից խուսափելն է։

«Երբ իրավիճակը լարվեց, մենք անհրաժեշտ համարեցինք, որ ֆիլմի ցուցադրությունը չափազանց ռիսկային է։ Նախ, կարող է պատրանք ստեղծվել, որ մենք հանդես ենք գալիս հակամարտության կողմերց մեկի օգտին՝ չհետևելով պետական քաղաքականությունը։ Հետո, դա արվեց նաև Մոսկվայում հայ և ադրբեջանական համայնքների միջև բախումներից խուսափելու համար»,- ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է Ռազլոգովը։

Նրա խոսքով՝ ամեն դեպքում ֆիլմը անմիջապես պատերազմի մասին չէ, այլ իրավիճակը նկարած լուսանկարիչների։

«Դրախտի դարպասը» Հայաստանի, Լիտվայի, Ֆինլանդիայի ու Ֆրանսիայի համատեղ արտադրության ֆիլմ է։