30 սեպտեմբերի 2020 - 18:30 AMT
«Սբ Գրիգոր Լուսավորչի» պոլիկլինիկան և ծննդատունն անվճար կսպասարկեն ՀՀ եկած արցախցիներին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկան և ծննդատունն անվճար կսպասարկեն ժամանակավորապես Հայաստան տեղափոխված արցախցիներին։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ` ամբուլատոր բժշկական օգնության և ծննդօգնության անհրաժեշտության դեպքում նրանք անվճար կսպասարկվեն։

Պոլիկլինիկայի հասցեն՝ Գյուրջյան 8: Մանկական բաժանմունք կարելի է զանգահարել 010 կամ 011 63-58-21 հեռախոսահամարով:

Մեծահասակների բաժանմունք կարելի է զանգահարել 010 կամ 011 64-59-20 հեռախոսահամարով: Շուրջօրյա գործող հեռախոսահամարներ` 011 890303 կամ 8903:

Պոլիկլինիկան աշխատում է ամեն օր՝ ժամը 9։00-ից մինչև 18։00-ն, բացի շաբաթ-կիրակիից: Հանգստյան և ոչ աշխատանքային օրերին պոլիկլինիկան աշխատում է 10:00-ից մինչև 16:00-ը:

Գինեկոլոգիական և ծննդօգնությանն առնչվող հարցերով կարելի է դիմել ծննդատուն. հասցեն` Գյուրջյան 6, հեռախոս` 011 60 00 01:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։