30 սեպտեմբերի 2020 - 18:36 AMT
Ադրբեջանը կորցրել է «Սմերչ», «Ուրագան», 11 տանկ ու 3 ՀՄՄ

Սեպտեմբերի 30-ի ընթացքում հակառակորդը կորցրել է «Սմերչ» և «Ուրագան» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, տասնյակ այլ հրետանային ու հակատանկային միջոցներ։ Հյուսիսային ու հարավային ուղղություններով՝ կորցրել է «ՏՕՍ 1» տիպի հրանետ, 11 միավոր տանկ, 3 ՀՄՄ և 6 զրահափոխադրիչ։ Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ օրվա ընթացքում ճակատային գծի բոլոր ուղղություններում շարունակվել են մարտական գործողությունները։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Արցախի բանակին նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):