30 սեպտեմբերի 2020 - 18:38 AMT
Կենսաթոշակները կվճարվեն հոկտեմբերի 2-20-ը

Փոստային բաժանմունքները հոկտեմբերի կենսաթոշակների վճարումները կիրականացնեն հոկտեմբերի 2-ից մինչև 20-ը ներառյալ, տեղեկացնում է «Հայփոստը»։

Հոկտեմբերին կենսաթոշակները վճարվելու են շահառուների հաշվառման հասցեներում՝ փոստատարների կողմից հասցեական առաքման միջոցով: Կենսաթոշակառուի ցանկությամբ այն կարող է վճարվել փոստային բաժանմունքում` պահպանելով համաճարակի պայմաններում անվտանգության բոլոր կանոնները։