30 սեպտեմբերի 2020 - 18:53 AMT
ՊԲ-ն ադրբեջանական դիրք է գրավել (Վիդեո)

Արցախի պաշտպանության բանակը ադրբեջանական դիրք է գրավել, հոլովակը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Տեսանյութում երևում են նաև հայկական ուժերի հարվածից փախչող ադրբեջանցի զինվորականները։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։