30 սեպտեմբերի 2020 - 21:53 AMT
Արցախի նախագահ․ Մարտական ընկերներս 3 զրահատեխնիկա են առգրավել, 1-ը՝ խոցել

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ իր մարտական ընկերները թշնամու 1 զրահատեխնիկա են խոցել, ևս 3-ը՝ առգրավել։

«Մարտական ընկերներս` Գեղամը, Էդիկը, Արմենը և Ռուբիկը (Լյուպիտան), ովքեր մասնակցել են Արցախյան առաջին պատերազմին, 2016-ի ապրիլյանին, մեր մյուս տղաների օգնությամբ խոցել են թշնամու 1 զրահատեխնիկա, իսկ 3-ն առգրավել (մեկը` տեսանյութում)»,-գրել է Հարությունյանն ու կիսվել տեսանյութով։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։