Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանն արդեն ընդունել է Արցախից տարհանված 28 բնակչի՝ երեխաների, մայրերի, ծերերի։ Եվս 10 արցախցի ճանապարհին են, Facebook-ում հայտնել է աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։
Նա նշել է՝ գիտակցում է, որ իրենց պատասխանատվության վրա է այդ մարդկանց կացությունը, սնունդը, հագուստը, անհրաժեշտ մյուս բոլոր պարագաները։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։
Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):