1 հոկտեմբերի 2020 - 14:08 AMT
Արցախում վիրավորվել է ֆրանսիական Le Monde-ի երկու լրագրող

Արցախում ադրբեջանական հրետանու կրակից վիրավորվել է ֆրանսիացի երկու լրագրող, նրանք ներկայացնում են ֆրանսիական Le Monde պարբերականը։ Այս մասին Facebook-ում տեղեկացնում է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։

Վիրավորները տեղափոխվում են հիվանդանոց։

Մասնավորապես՝ լրագրողները հրետակոծության տակ են ընկել Մարտունի քաղաքում, նախնական տվյալով երկուսն էլ Ֆրանսիայի քաղաքացի են։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։