1 հոկտեմբերի 2020 - 14:42 AMT
ՊԲ․ 2 ինքնաթիռ ու ևս 2 ուղղաթիռ ենք խոցել

Հոկտեմբերի 1-ին պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հարավային և հարավ-արևելյան ուղղություններում խոցել են 2 ինքնաթիռ, ևս 2 ուղղաթիռ ու6 ԱԹՍ: Այդ մասին հայտնել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ խոցված ուղղաթիռն ընկել է ՊԲ վերահսկողության տարածքում:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։