1 հոկտեմբերի 2020 - 15:01 AMT
Հակառակորդի ևս մեկ հենակետ է ոչնչացվել

Հակառակորդի ևս մեկ հենակետ է ոչնչացվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Ադրբեջանական զինուժի ոչնչացումը շարունակվում է»,-ասվում է նրա գրառման մեջ։

Հենակետի գրավման տեսանյութ է հրապարակվել։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Նվիրատվություններ բանակին կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):