1 հոկտեմբերի 2020 - 15:13 AMT
Պեսկով․ Երրորդ երկրի ցանկացած մասնակցություն ԼՂ խնդրին կարող է ծայրահեղ բացասական լինել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ երրորդ երկրւ ցանկացած մասնակցություն հակամարտությանը կարող է ունենալ ծայրահեղ բացասական հետևանքներ։

Պեսկովը հայտարարել է, որ, ըստ Կրեմլի` ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկին աջակցելու ցանկացած հայտարարություն վնասում է իրավիճակին և սադրիչ բնույթ կրում լարվածության սրման համար, գրում է Interfax-ը։

Նա, սակայն, հրաժարվել է պատասխանել հարցին, թե ունի արդյոք Կրեմլը տվյալներ Թուրքիայի միջամտության մասին։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Photo. Ria Novosti