1 հոկտեմբերի 2020 - 15:51 AMT
«Ոչ Արցախի դեմ ագրեսիային». Աջակցություն՝ իսպանացի պատգամավորներից

Իսպանացի պատգամավորները հոկտեմբերի 1-ին Կոնգրեսի դիմաց «Կեցցե Անկախ Արցախը», «Ոչ Արցախի դեմ ագրեսիային» գրառումներով պաստառներով իրենց համերաշխությունն են հայտնել հայ ժողովրդին, փոխանցում են Իսպանիայում ՀՀ դեսպանությունից:

«Ակցիային մասնակցում էին պատգամավորներ իշխող Սոցիալիստական կուսակցությունից, կոալիցիոն կառավարության մաս կազմող «Միասին կարող ենք» կուսակցությունից, ինչպես նաև Բասկերի երկրի «Բիլդու» և մի քանի այլ կուսակցություններից»,- նշել են դեսպանատնից։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։