1 հոկտեմբերի 2020 - 16:03 AMT
Ադրբեջանցիները AFP-ի լրագրողների տեղափոխող մեքենայի վրա են կրակել

Ադրբեջանի զինված ուժերը հոկտեմբերի 1-ին Արցախում թիրախավորել են նաև Agence France Press գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենան։

Արցախի տեղեկատվական շտաբը լուսանկարներ է հրապարակել ֆրանսիական գործակալության լրագոշրողներին տեղափոխող մեքենայից։ Այն վնասված է, կոտրված են ապակիները։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ադրբեջանական զինված ուժերի կրակից տուժել են ոչ միայն խաղաղ բնակիչներ, այլ նաև հայկական ու միջազգային մամուլի մի շարք ներկայացուցիչներ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։