1 հոկտեմբերի 2020 - 16:29 AMT
Le Monde-ի թղթակցի վիճակը ծանր է․ Վիրահատում են

Մարտունիում Ադրբեջանի զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորված ֆրանսիական Le Monde-ի թղթակից Ալան Կավալի վիճակը ծանր է, նրան վիրահատում են Ստեփանակերտի բժկական կենտրոնում:

Ֆրանսիական պարբերականից 2 լրագորղ է վիրավորվել ադրբեջանցիների կրակի հետևանքով։

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից հայտնում են, որ նա վիրավորվել էր Մարտունու քաղաքապետարանի շենքում:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ադրբեջանական զինված ուժերի կրակից տուժել են ոչ միայն խաղաղ բնակիչներ, այլև հայկական ու միջազգային մամուլի մի շարք ներկայացուցիչներ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։