1 հոկտեմբերի 2020 - 19:45 AMT
ՊՆ․ Առաջնագծում հրետանային մարտեր են, նախաձեռնությունը հայկական զինված ուժերի ձեռքում է

Հոկտեմբերի 30-ի երեկոյի դրությամբ առաջնագծի ամբողջ երկայնքով տարբեր ինտենսիվությամբ ընթանում են հրետանային մարտեր, հայտնել է պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Ռազմաճակատում նախաձեռնությունը հայկական զինված ուժերի ձեռքում է․ հակառակորդի կրակակետերը ճնշվում են»,-գրել է Ստեփանյանը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։