1 հոկտեմբերի 2020 - 20:24 AMT
«Դոժդը» հրապարակել է Արցախում լրագրողների՝ կրակի տակ ընկնելու կադրերը

Ռուսական «Դոժդ» լրատվամիջոցը, որի լրագրող Դմիտրի Ելովսկին Արցախի Մարտունի քաղաքում ընկել էր ադրբեջանական կրակի տակ, հրապարակել է հրետակոծության պահին արված կադրերը։

Նա հարցազրույց անելիս է եղել բնակիչներից մեկի հետ, երբ եղել է պայթյունը, կադրերում երևում է, թե ինչպես են մարդիկ փախչում և մտնում մոտակա նկուղը, շենքի ապակիները փշրվում են։ Ելովսկին չի տուժել։

Ավելի վաղ ՀՀ կառավարության աշխատակազմից հայտնել էին, որ Մարտունիում ադրբեջանական հրետակոծության տակ է ընկել լրագրողների խումբ, Le Monde-ի երկու լրագրող, հայկական «ԱրմենիաTV-ի» մեկ օպերատոր և 24news կայքի մեկ լրագրող վիրավորվել են։ Բժիշկները պայքարում են վիրավոր ֆրանսիացիներից մեկի կյանքի համար։