1 հոկտեմբերի 2020 - 20:06 AMT
Ֆրանսահայերը մոտ 10 տ դեղորայք և բուժօգնություն են հավաքել Արցախի համար

Ֆրանսիայի հայկական բոլոր համայնքներն անհրաժեշտ դեղորայք, բժշկական սարքավորումներ և խիստ անհրաժեշտ բժշկական պարագաներ են հավաքում՝ Արցախ տեղափոխելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։

Ամբողջ օգնությունը հավաքվում է Մարսելի հայկական եկեղեցիներում, և այս պահին արդեն հավաքվել է 10 տոննայից ավելի դեղորայք և բուժօգնության պարագաներ։

Օգնությունը չարթերային թռիչքով կտեղափոխվի Հայաստան և Արցախ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):