1 հոկտեմբերի 2020 - 22:06 AMT
ԱԳՆ․ Արցախն ու ՀՀ-ն անելու են հնարավորը՝ խաթարելու տարածաշրջանի անվտանգության դեմ ամեն գործողություն

Հայաստանն ու Արցախը, որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, միասին անելու են ամենը, որ խաթարեն տարածաշրջանային անվտանգության և կայունության դեմ ցանկացած գործողություն, հատրարել է արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղալյանը` անդրադառնալող Արցախյան պատերազմի ֆոնին միջազգայն հանրության արձագանքին։

«Այս պահին մենք ունենք միջազգային հանրության հստակ դիրքորոշումը, որ պետք է միջոցներ ձեռնարկվեն մարտերի դադարեցման ուղղությամբ»,-նշել է նա։

Նաղդալյանը նշել է, որ ռազմական գործողություն սկսելուց առաջ Ադրբեջանը ԵԱՀԿ համանախագահների հայտարարությունները կասկածի տակ է դնում ու քննադատում, իսկ դա միայն մեկ նպատակ է հետապնդում՝ ամրապնել Թուրքիայի դերը տարածաշրանում

Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրով ու նրա թուրք պաշտոնակից Մեվլութ Չավուշօղլուն կողմ էին արտահայտվել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը։ Դրանից առաջ Թուրքիայի նախագահ Էդողանը անընդունելի էր համարել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ձգտում է հրադադարի հասնել Լեռնային Ղարաբաղում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։