Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները փախչում Մատաղիսից։
Հոկտեմբեր 3-ին և 4-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թվիթերյան իր միկրոբլոգում գրառումներ է արել՝ իբրև Մատաղիսը և Ջաբրայիլը գտնվում են ադրբեջանցիների ձեռքում։ Իլհամ Ալիևը հրապարակումից րոպեներ անց ջնջել է Ջաբրայիլը գրավելու մասին գրառումը:
Ավելի վաղ ՊԲ-ն նաև տեսանյութ էր հրապարակել, որում ցուցադրվում է հակառակորդի ավտոշարասյան խոցումը՝ Մատաղիս տանող ճանապարհին:
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։