Այս պահին չկա օդային տագնապի ազդանշան տալու անհրաժեշտություն, բայց հարկ եղած դեպքում այն լինելու է ոչ թե փորձնական, այլ իրական: Այս մասին հայտնել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը` անդրադառնալով լուրերին, թե հնարավոր է` օդային տագնապի փորձնական ազդանշան լինի։
Նրա խոսքով` հարկ եղած դեպքում իրազեկումը լինելու է էլեկտրաշչակներով, բջջային հեռախոսներին ուղարկվող կարճ sms հաղորդագրություններով և ԶԼՄ-ներով։
Ցոլակյանը նաև խորհուրդ է տվել բոլորին, հատկապես սահմանամերձ շրջանների բնակիչներին թարմացմել օդային Տագնապի ժամանակ վարքագծի պարզագույն գիտելիքները:
Օդային տագնապի ազդանշանը տրվում է Հայաստանի Հանրապետության վրա օդային հարձակման դեպքում։ էլեկտրաշչակների միջոցով տրվում է ընդհատվող (տատանվող) ձայնային ազդանշան (2-3 րոպե տևողությամբ), միաժամանակ բարձրախոսներով տրվում է «Օդային տագնապ: Պատսպարվել պաշտպանական կառույցներում» բովանդակությամբ համապատասխան տեքստային հաղորդագրություն:
Կարդացեք նաև` Ինչ անել օդային տագնապի ժամանակ