ՄԱԿ գլխավոր քարտուղր Անտոնիո Գուտերեշը կոչ է արել տարածաշրջանային և միջազգային դերակատարներին օգնել շտապ դադարեցնել կրակը ղարաբաղյան հակամարտության գոտում։ Այդ մասին տեղեկացրել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարկը։
Գուտերեշը դատապարտել է շարունակվող բախումները Ղարաբաղում` չնայած միջազգային հանրության բազում կոչերին։ Նա նաև մեծապես մտահոգված է բնակելի թաղամասերի հրետակոծման մասին հաղորդագրություններով, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Գլխավոր քարտուղարը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում, և կոչ է արել կողմերին անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները»,-ասել է Դյուժարիկը։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։