18 փետրվարի 2009 - 14:35 AMT
Հայաստանը դեռեւս շատ անելիք ունի եվրոպական կառույցներին ինտեգրվելու ճանապարհին
«Հայաստանը դեռեւս շատ անելիք ունի եվրոպական կառույցներին ինտեգրվելու ճանապարհին, հատկապես ռացիոնալ կառավարման, կաշառակերության դեմ պայքարի, եւ անկախ դատական իշխանության ոլորտներում: Եվրահանձնաժողովը առաջիկայում մտադիր է խորհրդակցական խումբ գործուղել Երեւան բարեփոխումների իրականացման հարցում Հայաստանի ղեկավարությանը օգնելու նպատակով: Այդ բարեփոխումները մեծապես կարեւորվում են Հայաստանի համար եւ կնպաստեն ԵՄ-ի հետ առավել սերտ հարաբերությունների զարգացմանը»,-PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Եվրահանձնաժողովի առաքելության ղեկավար, դեսպան Ռաուլ դը Լուցենբերգերը: Նրա խոսքերով, «Արեւելյան գործընկերության» նախաձեռնության իրականացումը հնարավորություն կտա զգալիորեն ակտիվացնել համատեղ աշխատանքը, մասնավորապես, եվրոպական չափանիշներին համապատասխանող իրավական նորմերի եւ տնտեսական բարեփոխումների, ժողովրդավարական կառույցների ամրապնդման ոլորտում Հայաստանի ջանքերի առումով:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ