Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ խաղաղ բանակցությունները հավանաբար կձախողվեն․ նման կարծիք է հայտնել Քարնեգի հիմնադրամի մոսկովյան կենտրոնի տնօրեն Դմիտրի Տրենինը։
«Ադրբեջանը կճնշի Հայաստանին՝ ԼՂ շուրջ անվտանգության գոտին ազատելու համար։ Հայաստանը հետ չի կագնի։ Եվ աշխարհը մեկ սառեցված հակամարտություն պակաս կունենա, մեկ ակտիվ պատերազմական գոտի՝ ավելի»,- գրել է նա Twitter-ում։
Հոկտեմբերի 9-ից լույս 10-ի գիշերը ՀՀ-ն և Ադրբեջանը Մոսկվայում արտաքին գործերի նախարարների մակարդակով պայմանավորվել են հոկտեմբերի 10-ի կեսօրից ԼՂ հակամարտության գոտում հումանիտար նպատակներով կրակի դադարեցման մասին՝ դիակների և գերիների փոխանակման նպատակով։
Սակայն հոկտեմբերի 10-ին՝ 12։05-ից սկսած, Ադրբեջանն անտեսել է մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը ու հարձակվել «Կարախանբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ, ՊԲ ստորաբաժանումները դիմել են համապատասխան միջոցների՝ կասեցնելու հակառակորդի գրոհը։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։