Արցախում կա դեռևս չպայթած զենք-զինամթերքներ, որոնք սակրավորները վնասազերծում են։ Արցախի տեղեկատվական շտաբը զգուշացնում է՝ պայթյունի ձայն լսելու դեպքում խուճապի չմատնվել։
Ավելի վաղ տեղեկատական շտաբը զգուշացրել էր գետնին զինամթերք տեսնելու դեպքում չմոտենալ և ձեռք չտալ դրան։
Հոկտեմբերի լույս 10-ի գիշերը ՀՀ-ն և Ադրբեջանը Մոսկվայում արտաքին գործերի նախարարների մակարդակով պայմանավորվել են կեսօրից ԼՂ հակամարտության գոտում հումանիտար նպատակներով կրակի դադարեցման մասին՝ դիակների և գերիների փոխանակման նպատակով։
Սակայն հոկտեմբերի 10-ին՝ 12։05-ից սկսած, Ադրբեջանն անտեսել է մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը ու հարձակվել «Կարախանբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ, ՊԲ ստորաբաժանումները դիմել են համապատասխան միջոցների՝ կասեցնելու հակառակորդի գրոհը։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։