Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը հստակ տեղեկություններ ունի, որ հոկտեմբերի 10-ի առավոտյան ադրբեջանական կողմի դիվերսանտները Հադրութի տներից մեկում սպանել են երկու բնակչի՝ մորն ու նրա հաշմանդամություն ունեցող որդուն:
«Այժմ աշխատանքներ ենք տանում հանգամանքները պարզելու ուղղությամբ և վաղը հանդես կգանք ավելի մանրամասն տվյալներով»,- նշում է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
Նա միջազգային հանրությունից պահանջել է այս դեպքն արժանացնել համարժեք արձագանքի և հետամուտ լինել հանցագործներին պատժելու հարցում:
2016-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանցի զինծառայողները մտել էին Թալիշ գյուղ, գնդակահարել 3 տարեց բնակչի, կտրել նրանցից երկուսի ականջները։
ՀՀ-ն և Ադրբեջանը Մոսկվայում արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ հանդիպմանը պայմանավորվել էին հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ից ԼՂ հակամարտության գոտում հումանիտար նպատակներով կրակի դադարեցման մասին՝ դիակների և գերիների փոխանակման նպատակով։
Հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ին Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին կրակի դադարի հրաման էր տրվել, սակայն, ադրբեջանական ստորաբաժանումները 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախանբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ և դիվերսոն մարտեր Հադրութի ուղղությամբ։