16 հոկտեմբերի 2020 - 11:21 AMT
Հայերը Եվրոպայում միջպետական ճանապարհներ են փակել՝ հաջակցություն Արցախի

Հարյուրավոր բելգիահայեր ու ֆրանսահայեր փակել են Բելգիայից Ֆրանսիա և հակառակ ուղղությամբ տանող միջպետական մայրուղին՝ պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը:

Factor TV-ի փոխանցմամբ՝ ցույցի մասնակիցները պատրաստվում են շարժվել Եվրապարլամենտ։ Ոստիկանների հետ բանակցություններից հետո ճանապարհը բացվել է։ Նշվում է, որ ֆրանսիական կողմից համաձայնել են նրանց հետ լրագրող ուղարկել։

Այդպիսով ցույցի մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնել Արցախում ծավալված հակաահաբեկչական պայքարին: Նրանք պահանջում են Եվրոպական միության երկրներից առավել կոշտ քայլերի դիմել ագրեսիա նախաձեռնող Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։