16 հոկտեմբերի 2020 - 11:51 AMT
Թշնամական ուժերի ոչնչացման նոր կադրեր կան

Պաշտպանության բանակը թշնամական ուժերի հարձակման կասեցման և ոչնչացման նոր տեսանյութ է հրապարակել։

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ հյուսիսային ուղղությամբ համառ մարտերը շարունակվում են՝ «մեր զորքերը կիրառում են շատ գրագետ մարտավարություն»:

«Հերթական համառ գրոհը հետ մղելիս, մեր զորքերի հարվածներից հակառակորդի հետևակը դիմել է փախուստի»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։