16 հոկտեմբերի 2020 - 13:29 AMT
Վիվա-ՄՏՍ-ը 100 մլն դրամ է նվիրաբերել «Հայաստան» հիմնադրամին

Վիվա-ՄՏՍ ընկերությունը՝ միանալով «Մենք ենք մեր սահմանները» համազգային դրամահավաքին, 100 մլն դրամ է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Բացի այդ, Վիվա-ՄՏՍ-ի ու ՄոբիԴրամ դուստր ընկերության աշխատակիցները ևս կազմակերպել են հանգանակություն և Հիմնադրամին փոխանցել հավաքագրված 31 միլիոն դրամը:

Ընդհանուր առմամբ, Հիմնադրամին է նվիրաբերվել 131 միլիոն դրամ, որն ուղղվելու է Հայրենիքի ամենահրատապ կարիքների լուծմանը:

«Յուրաքանչյուր նվիրատվություն կարևոր է։ Յուրաքանչյուր դրամ հասնում է Արցախ։ Միացի՛ր համահայկական շարժմանը և կատարի՛ր քո նվիրատվությունը հիմա»,- ասվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ։