16 հոկտեմբերի 2020 - 14:24 AMT
Ադրբեջանը ստում է․ Օրդուբադի ուղղությամբ հայկական կողմը հրթիռ չի արձակել

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Նախիջևանի Օրդուբադ շրջանի ուղղությամբ որևէ հրթիռ չի արձակվել։ Սա Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հերթական սուտն է, որի նպատակը հակամարտության աշխարագրությունն ընդլայնելն է։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ից սկսած պարբերաբար սադրանքներ է կատարում ՀՀ տարածքի նկատմամբ՝ փորձելով ընդլայնել Արցախում իր սանձազերծած մարտերի աշխարհագրությունը։

Հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինուժը թիրախավորել էչ Հայաստանի տարածքում, Քարվաճառի հետ սահմանակից գոտում մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկա։ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Հայաստանի տարածքից որևէ հրթիռ, արկ կամ գնդակ չի արձակվել Ադրբեջանի ուղղությամբ, իսկ այսուհետ ՀՀ ԶՈւ-ն իրեն իրավունք է վերապահում նույն տրամաբանությամբ թիրախավորել Ադրբեջանի տարածքում գտնվող ցանկացած ռազմական օբյեկտ կամ ռազմական տեղաշարժ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։