16 հոկտեմբերի 2020 - 16:36 AMT
Քարվաճառում քաղաքացիական է վիրավորվել

Ադրբեջանական զինված ուժերի հրթիռակոծության արդյունքում ևս մեկ քաղաքացիական անձ է վիրավորվել՝ Քարվաճառի շրջանի Քարավան գյուղի բնակիչ Մարինե Փիլոսյանը։ Այդ մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

Փիլոսյանը վիրավորվել է հոկտեմբերի 15-ին՝ բեկորներից մեկը նրան է խոցել։ Նրան առաջին օգնություն են ցուցաբերել և տեղափոխել են Վարդենիս, որտեղ վիրահատել են։

Նրա վիճակը կայուն է։

«Լավ է ինձ խփեց, ոչ դե ջահելներին»,- ասում է կինը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։